Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 4 » ԴԱՎԻԴԵ ՖԱՐԱՈՆԻ "ՎՃՌԱԿԱՆ ԵՎ ՎՍՏԱՀ"
19:17
ԴԱՎԻԴԵ ՖԱՐԱՈՆԻ "ՎՃՌԱԿԱՆ ԵՎ ՎՍՏԱՀ"

Երեկ երեկոյան Դավիդե Ֆարաոնին հյուրընկալվել էր Inter Channel-ի  "A tu per tu" հաղորդաշարին, այսօրվա "Կատանիայի" հետ կայանալիք խաղից առաջ:

" Կատանիայի դեմ մենք պետք է լինենք վճռական և վստահ, պետք է գիտակցենք այն փաստը, որ այլևս չենք կարող սխալներ թույլ տալ: Պետք է խաղադաշտ դուրս գանք և անենք ամեն ինչ հաղթանակի համար, առանց մտածելու մրցաշարային աղյուսակի մասին, քանի որ այս պահին մենք պետք է մտածենք միայն մեկ խաղ հաղթելու մասին: Մենք մտածում ենք միայն դուրս գալ դաշտ և անել լավագույնը, որ մենք կարող ենք":

Ի՞նչ կարող է տալ Ֆարաոնին այս պահին.

"Երիտասարդի հանգստություն, որն իր առաջին տարին է անցկացնում Ա Սերիայում, ով կարող է միավորել դա այն խաղացողների խարհուրդների հետ, ովքեր տարիներ են անցկացրել լավագույն թիմում: Մեզ անհրաժեշտ է պահպանել հանգստություն և տեղյակ լինել, թե ինչ ենք անում և շարունակենք մեր ուղին: Ցավոք, հաջող ժամանակաշրջանում չենք, բայց ինչպես ասացի, պետք է հանգստություն պահպանենք":

Այնուհետև Ներաձուրրիի պաշտպանին հիշեցրեցին, որ նրա հասցեին շատ գովեստի խոսքեր էին հնչում Լացիոյի երիտասարդական ակադեմիայում, որտեղից նա եկել է, և նույնիսկ նրան իր տաղանդի համար համեմատում էին Լացիոյի մեկ այլ սանի` Ալեսսանդրո Նեստայի հետ, ով տարիների ընթացքում դարձավ համաշխարհային մակարդակի խաղացող.

"Հիանալի է, երբ քեզ համեմատում են այնպիսի մեկի հետ, ինչպիսին Ալեսսանդրո Նեստան է, սա լավ հաճոյախոսություն է ինձ համար: Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ասել են դա, բայց այս համեմատություններն իրականում ոչինչ չեն նշանակում: Այժմ ես պետք է ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ":

Ֆարաոնին ընդգրկված էր Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականում այս շաբաթ.

"Դա աննկարագրելի փորձ է ինձ համար, բայց միակ բանը, որի մասին այժմ մտածում եմ, դա հաջորդ խաղն է` Կատանիայի դեմ":

Ա Սերիայում իր առաջին գոլը Պարմայի դեմ "Մեացցայում" խփելուց հետո, Ֆարաոնին խոստովանեց, որ նա դեռևս մեծ ցավ է ապրում, որ բաց թողեց իր հնարավորությունը Նապոլիի դեմ խաղում.

"Ես խաղից հետո ամբողջ գիշեր չկարողացա քնել այդ հարվածի պատճառով: Ես այնքան վատ եմ ինձ զգում, քանի որ եթե այն ստացվեր, ապա մենք միավոր կունենայինք և կկարողանայինք ամեն ինչ շրջել": 
Դիտումներ: 917 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 2.1/22
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4
4 Maicon   (04.03.2012 23:43) [Материал]
ga mer mot jahelnerin xaxacni voncor portuum er anum vochte stankovich ban mtcni xaxalu

3 tiko11   (04.03.2012 23:03) [Материал]
ga mer mot tufti axpeR?

2 Maicon   (04.03.2012 21:03) [Материал]
temayic durs boashin hanelen chelsea-i marzichi pashtonic es xaxumel vor inter@ tufti achqis boashna galu

1 ashxen91   (04.03.2012 20:46) [Материал]
duq hangstutyun pahpaneq u xaxaceq NORMAL!!! menq dzer texn el knervaynananq 106

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz