«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալ Սորեն Լերբին նշել է, որ դեռևս չեն եղել հստակ բանակցություններ որևէ ակումբի հետ:
«Մենք ամեն օր նոր առաջարկներ ենք ստանում տարբեր ակումբներից: Սնեյդերի հետ միասին որոշել ենք որևէ կերպ չարձագանքել տարածվող շշուկներին, որոնք շատացել են հատկապես վերջին շրջանում: Դեռևս ոչ մի հստակ բան չկա, և քննարկումներն ավելորդ են»,-գործակալի խոսքերը մեջբերում է goal.com-ը: