Գլխավոր էջ » 2013 Հուլիս 7 » Դեյան Ստանկովիչի հրաժեշտի նամակը
01:05 Դեյան Ստանկովիչի հրաժեշտի նամակը |
Ստանոկվիչը լքում է Ինտեր` այս մարզաշապիկով հաղթելով ամեն ինչ: Դեյան Ստանկովիչը դադարեցնում է պայմանագիրն Ինտերի հետ և հաղորդագրություն է ուղղարկում իր երկրպագուներին, Ներաձուրրիի երկրպագուներին, ովքեր երբեք չեն մոռանա իրենց Իլ Դրագոյին: ''Սիրելի երկրպագուներ! Ձեզ է գրում ձեր Դրագոն` մեծ էմոցիաներով և մեծ սիրով: Չգիտեմ, կկարողանամ արդյոք գտնել ճիշտ բառեր, որպեսզի հրաժեշտ տամ ձեզ և շնորհակալություն հայտնեմ այն ամենի համար, ինչ դուք տվել եք ինձ` կապվածություն, վստահություն և անկեղծություն: Սրանք իմ կյանքի ամենակարևոր տարիներն էին: Տարիներ, որոնց ընթացքում ես մեծացա որպես մարդ, իսկ այնուհետև, ի ուրախություն ինձ, նաև որպես ֆուտբոլիստ: Ես և իմ ընտանիքը շնորհակալություն ենք հայտնում Մորատտի ընտանիքին: Կցանկանայի նշել հատկապես իմ Նախագահին, որ ինձ հնարավորություն տվեց կրել Ինտերի մարզաշապիկը, որը ես մեծ սիրով եմ արել և դա ինձ համար, առաջին հերթին, մեծ պատիվ էր, այնուհետև հաղթել նրանով ամեն ինչ, ինչ հնարավոր էր հաղթել: Այնքան շատ մարդիկ կան, որոնց հետ հիանալի հարաբերություններ ունեմ, և այս նամակով ես ցանկանում եմ հրաժեշտ տալ բոլորին, ընդմիշտ այս բառերով, նայելով ձեր աչքերին, ես ցանկանում եմ ասել, որ դուք միշտ իմ սրտում կլինեք, թեև ես չեմ կարող և չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին: Ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ժամանեցի, և երբեք չեմ մոռանա իմ շնորհանդեսը, մեր պատվավոր Նախագահ Ջաչինտո Ֆակկետտիի հետ` մեծագույն մարդու, բոլոր ասպեկտներով: Այդ օրվա լուսանկարը իմ ամենաջերմ հիշողությունների մեջ եմ պահում: Այդ օրը սկսվեց իմ կյանքը որպես Ներաձուրրո: Երբ ես մտածում եմ, որ այլևս չեմ կրելու Ինտերի մարզաշապիկը, արցունքները սկսում են հոսել աչքերիցս, բայց ես միշտ անկեղծ եմ եղել և իմ արցունքները սրտի խորքից են, ցավոք, կյանքում դու պետք է հեռանաս և առաջ շարժվես: Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ ես դա մեծ հպարտությամբ և հաստատակամությամբ կանեմ, ինչպես ես միշտ եմ փորձել անել իմ պատմության մեջ` որպես մարդ և որպես մարզիկ: Միլանում անցկացրած այս ամբողջ տարիների ընթացքում ես խաղացել եմ մեծագույն խաղացողների հետ, և ամենակարևորը մեծ մարդկանց հետ, դժվար է բառեր ընտրել, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլորին: Ես պատիվ եմ ունեցել կրել այս գույները` նրանք ընդմիշտ կմնան իմ մաշկի վրա, ես երբեք չեմ կարող ջնջել դրանք, ոչ ոք երբեք չի կարող ջնջել դրանք : Մեծ սիրով` Դեյան Ստանկովիչ'' |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|