Դիեգո Ֆորլանը մտադրված է մնալ Ինտերում, չնայած այն հայտարարություններին, թե նա կլքի Իտալիան Սան Սիրոյում անցկացրած վատ մրցաշրջանից հետո:
Ուրուգվայցի հարձակվողը, Աշխարհի 2010թ. առաջնության լավագույն ֆուտբոլիստը, Ինտերին է միացել երկու տարվա պայմանագրով Ատլետիկո Մադրիդից մեկ տարի առաջ և ամեն կերպ փորձում էր ցույց տալ իրեն: Սակայն 32-ամյա հարձակվողը վնասվածքների պատճառով չկարողացավ ինտեգրվել թիմում և դարձավ միայն երկու գոլի հեղինակ: Եվ մրցաշրջանի ավարտից հետո նրան ուղղարկում էին բրազիլական Ատլետիկո Մինեյրո:
Սակայն Ֆորլանի հայրը` Պաբլոն, հաստատում է, որ իր որդին պետք է խաղա Ինտերում 2012/13 մրցաշրջանում: Նրա խոսքերն է մեջբերում FC Inter News-ը.
"Տվյալ պահին որևէ ակումբի հետ բանակցություններ չենք վարում":
"Այս դրությամբ նա դեռ մնում է Ինտերում: Նա դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի Ներաձուրրիի հետ":
fcinternews.it
|
Դիտումներ: 1010 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/19 |