Իտալական «Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրոցեզին հայտարարել է, որ իր թիմին շտապ հարձակվող է հարկավոր:
«Ինտերի հետ հանդիպումը հերթական անգամ ապացուցեց, որ մենք լավ հարձակվողի կարիք ունենք: Հունվարին կփորձենք նոր՝ բարձրակարգ հարձակվող ձեռք բերել: Մենք դիտարկում են Ալբերտո Ջիլարդինոյի, Դիեգո Միլիտոյի և Մարկո Բորիելոյի թեկնածությունը», - նախագահի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: