20:48 Դիեգո Միլիտոյի հրաժեշտի խոսքերը |
Դիեգո Միլիտոն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրաժեշտ է տվել Ինտերին և բոլոր երկրպագուներին:
''Եկել է ժամանակը հրաժեշտ տալու... ցավոք, իմ կյանքը ներաձուրրոյում մոտեցավ իր ավարտին: Ես որոշեցի փորձել նոր պրոֆեսիոնալ արկածներ, ես դեռևս չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում ապագայում, բայց ես ինձ դեռևս զգում եմ ՛՛կենդանի՛՛ և մեծ ցանկություն ունեմ կրկին խաղալու և կրկին դառնալու գլխավոր հերոսը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատել եմ այսքան տարի Ինտերում՝ կիսելով անհավանական հաջողությունները և ուրախությունը՝ ամբողջ ընկերությանը, նախագահ Մորատտիին, բոլոր աշխատակիցներին և իհարկե, բոլոր խաղընկերներիս: Բայց, ամենակարևորը, և ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ ձեզ՝ երկրպագուներին, այն բանի համար, որ ինձ տվեցիք այս հինգ մրցաշրջանների ընթացքում... դուք իմ սրտում եք, դուք ֆանտաստիկ եք... շնորհակալ եմ բոլորիդ և ընդմիշտ Ֆորցա Ինտեր!'' |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | ||||
|