Calciomercato.it -ի հատ հարցազրույցում արգենտինացի ֆուտբոլիստ Էռնան Կրեսպոն, ով այժմ հանդես է գալիս ՛՛Բարաշատ՛՛ ակումբում /Հնդկաստան/, պատմել է իր երկու արգենտինացի նախկին խաղընկերների՝ Դիեգո Միլիտոյի և Խավիեր Զանետտիի մասին, ովքեր այժմ պաշտպանում են ՛՛Ներաձուրրիի՛՛ գույները: ՛՛Դիեգոն չի դադարում զարմացնել ինձ, նա իսկական գոլահար է: Կարծում եմ Ինտերի համար այս դժվարին մրցաշրջանի ընթացքում նա ցույց տվեց իր իրական արժեքը թիմի համար: Ես չեմ կարող հաստատ ասել, թե երբ Խավիեր Զանետտին իր խաղակոշիկները մեխից կկախի, բայց հաստատ կարող եմ ասել, որ դա այսքան շուտ տեղի չի ունենա: Ես համոզված եմ դրանում, քանի որ ես խաղացել եմ Խավիերի հետ, և լավ եմ ճանաչում նրան: Կարծում եմ, եթե ես նրա հետ խաղալու փորձ չունենայի, ապա կմտածեի, որ նա ռոբոտ է, այլ ոչ թե մարդ՛՛:
inter-fan.ru
|
Դիտումներ: 934 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/15 |