Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 23 » Էրիկ Տոհիր. Եկել եմ Ինտեր` հաղթելու համար
02:35
Էրիկ Տոհիր. Եկել եմ Ինտեր` հաղթելու համար

Էրիկ Տոհիրի և Մասսիմո Մորատտիի միջև կնքված գործարքը դեռ չի ներկայացվել հանրության ամբողջությամբ: Տոհիրը նշել է, որ ապագայի մասին հնարավոր կլինի խոսել միայն նոյեմբերի կեսին, երբ գործարքը վերջնականապես կփակվի, քանի որ այդպես է եղել պայմանավորվածությունը: Սակայն, ֆուտբոլի մասին խոսելու ցանկությունը հաղթեց (չնայած, որ նա ավելի շատ հավանում է բասկետբոլը).

Լարված հանդիպում էր, այնպես չէ՞.«Նույնիսկ շատ: Ես չդիմացա և չլսեցի առողջ բանականությանը, որը խորհուրդ էր տալիս գնալ, քնել, քանի որ առավոտյան անհրաժեշտ էր վաղ արթնանալ: Ես, սակայն, չեմ ափսոսում: Նստեցի էկրանի առջև մինչև լուսաբաց: Խաղալով 11-ի դեմ 10 հոգով, մենք արժանի էինք հաղթանակի»:

Դո՞ւր է գալիս թիմի ցույց տված խաղն այս տարի.«Այո, կա բալանս փորձի և երիտասարդ խաղացողների միջև: Կամպանյերոն և Կամբիասոն ապահովում են հուսալիությունը և ապահովությունը, ինչպես և Հանդանովիչը` չնայած, որ նա 29 տարեկան է: Կան նաև մյուսները, որոնք մեծ էներգիա ունեն` Ժուանը, Բելֆոդիլը, Իկարդին և մյուսները»:

Ինչպիսի՞ն կլինի Ձեր նոր Ինտերը.«Դա միքս է, որը ես կնախընտեի. փորձի և սպորտային թարմության համատեղում: Իմ երազանքն է օգտագործել որքան հնարավոր է շատ խաղացողներ երիտասարդական թիմից: Համոզված եմ` բազմաթիվ երիտասարդ իտալացի խաղացողներ արժանի են առաջին թիմում իրենց փորձելու և ապացուցելու` ինչ արժեն»:

Ի՞նչ եք կարծում Վալտեր Մացցարիի մասին.«Ինձ դուր է գալիս նրա կատարած աշխատանքը: Նա լավ է լիցքավորել թիմին: Հնարավոր է` երբեմն լինեն ոչ ոքիներ, ինչպես վերջին խաղում, կարող են լինել մի քանի պարտություններ, բայց ես համոզված եմ, որ հաճելի է լինելու դիտել Ինտերին այս տարի: Ես հիշում եմ ձանձրալի խաղեր` պաշտպանության վրա շեշտադրումով, չափից դուրս փակ էր խաղը»:

Իրականում` 11 հոգով պաշտպանությունը Մոուրինյոյի այցեքարտերից մեկն էր.«Այո, ես տեղյակ եմ, որ երբեմն անհրաժեշտ է նաև պաշտպանվել արդյունք ունենալու համար, Դուք ինձ սխալ հասկացաք: Ցանկանում եմ հանգստացնել ֆաներին. ես եկել եմ Միլան հաղթելու համար»:

Ճի՞շտ է, որ Դուք վաճառում եք Ֆիլադելֆիա-76 բասկոտբոլի թիմի ակցիաների մի մասը, Ինտերի վրա կենտրոնանալու համար.«Այո, գործարքը կավարտվի հաջորդ շաբաթ: Ես սիրում եմ սպորտը, ես սիրում եմ մասնավորապես բասկետբոլը, բայց իմ խմբի նպատակն է լինելու Ինտերի և Դի Սի Յունայթեդի աճն ու զարգացումը»:

Կներեք, բայց նախորդ մրցաշրջանը թիմի համար հաջող չէր.«Դա ճիշտ չէ, մենք հաղթեցինք ֆուտբոլի ԱՄՆ-ի բաց գավաթը, որը մեր գլխավոր նպատակն էր, և ես երջանիկ եմ»:

Կարող ե՞ք խոստանալ մեծ տրասնֆերներ ձմեռային պատուհանի ժամանակ.«Ես չեմ կարող խոսել ծրագրի ապագայի մասին, քանի դեռ գործարքը փակված չէ, ես այդ մասին արդեն նշել եմ: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Մասսիմո Մորատտիի և Ինտերի պատմությանն ու ավանդույթներին»:

Ձեր որդին` 14 տարեկան Ագան, երկրպագում է Յուվենտուսին: Նա երիտասարդ է, կա դեռ ժամանակ նրա կարծիքը փոխելու համար.«Մեր ընտանիքում մենք հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը: Ինչ վերաբերում է ֆուտբոլին, մեր նախընտրությունները չեն համընկնում: Պրեմիեր լիգայում ինձ դուր է գալիս Արսենալը, իսկ իմ երկու որդիներին (ընդհանուր չորսն են) ` Մանչեսթեր Յունայթեդը: Իսպանիայում ևս մեր նախընտրությունները կիսվում են Ռեալի և Բարսելոնայի միջև: Ամեն կիրակի կեսօրին մի քանի ժամ ճաշի սեղանի շուրջ քննարկում ենք ֆուտբոլը: Իտալիայում ես և իմ տղան երկրպագում ենք Ինտերին, այնպես որ այդ դերբիում հաշիվը 2-1 է` ի օգուտ Ներաձուրիի»:

Աղբյուրը` FcInterNews.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1385 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (23.10.2013 02:54) [Материал]
naturi es inch haneluknerova xosum ban chenq jogum.. inch eritasardner ara? qez berelen vor primaverayic futboistnerov xaxas te futbolist arnes? hena nenc el tenc karainq xaxainq eli.

2 ashxen91   (23.10.2013 02:48) [Материал]
aveli lav er chxosair tohir jan))))

1 Artur   (23.10.2013 02:40) [Материал]
գլուխ հանել չի լինում տոհիրից,,, սպասնեք նոյեմբերին, ստադիոնի համար կոնկրետ բան ասեր լավ կլներ

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz