Միլանյան դերբին արդեն ետևում է, այժմ ժամանակն է արդեն մտածել տրանսֆերների մասին: Ըստ La Gazzetta Dello Sport-ի, Էրիկ Տոհիրը հանդիպել է ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խալաֆիի հետ:
Երկու նախագահները գտնվել են Լոնդոնում` Արսենալ-Չելսի հանդիպմանը: Իտալական պարբերականը հայտնում է, որ գործարարները պետք է ընթրեին միասին, որի ժամանակ պետք է քննարկվեր Էզեկիել Լավեցցիի ձմեռային տրասնֆերը Ինտեր, ում ցանկանում է տեսնել Վալտեր Մացցարին:
Սակայն, որպեսզի գնել ֆուտբոլիստին Ներաձուրրիներին հարկավոր է առաջնահերթ վաճառել ֆուտբոլիստների: Այս պահին շատ է խոսվում Ֆրեդի Գուարինի մասին: Ինտերը կոլումբիացու համար ցանկանում է մոտ 20մլն եվրո: Բացի այդ, հնարավոր է Անդրեա Ռանոկիայի հեռանալը: Միլանյան ակումբը նաև սպասում է առաջարկ Ալվարո Պերեյրաի համար: