Օրեր առաջ լուրեր էին տարածվել այն մասին, որ իսպանական "Էսպանյոլը" հետաքրքրված է Ռիկի Ալվարեսի ծառայություններով: Բայց այսօր իսպանացիների սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը Ilsussidiario.net-ին տված հարցազրույցում հերքել է ամեն ինչ.
"Ռիկի Ալվարեսը Էսպանյո՞լ: Խաղացողի համար ոչ մի բաց բանակցություն չենք վարում, ոչ էլ պատրաստվում ենք առաջարկ անել Ինտերին: Կոուտինյո՞ն: Ես չեմ կարող ասել, արդյոք նա պատրաստ է Ինտերի համար խաղալու, թե ոչ, այդ որոշումը Ինտերի ղեկավարությունը պետք է իրականացնի: Միակ բանը, որ ես կարող եմ ասել, որ Կոուտինյոն հիանալի ու տաղանդավոր ֆուտբոլիստ է և շատ լավ էր խաղում Էսպանյոլում: ՄՆացածը պետք է գնահատեն Ինտերի տնօրենները":
Եվ Ալվարեսը և, իհարկե, Կոուտինյոն կմնան Ինտերում, և հավանաբար պետք է շատ խաղային ժամանակ ստանան հաջորդ մրցաշրջանում:
fedenerazzurra.com
|
Դիտումներ: 948 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 2.7/24 |