"Անժիի" հարձակվող Սամուել Էտո'ոն ցանկանում է լքել ակումբը արդեն ամռանը:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 31-ամյա կամերունացին այդպես էլ չկարողացավ համակերպվել Ռուսական կյանքին, միաժամանակ հիասթափություն ապրելով ցածր մակարդակով առաջնությունից:
Ամենահավանակ տարբերակը կարիերան շարունակելու համար համարվում է իր նախկին ակումբ միլանյան "Ինտերը": Ինտերի նախագահ` Մասսիմո Մորատտին պատրաստակամություն է հայտնել բանակցությունների մեջ մտնել գործարքի համար: Սամուելը մոտ էր Ինտեր տեղափոխվելուն վարձավճարով ձմռան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տվյալ պահին ֆուտբոլիստը պատրաստ է քիչ վարձավճարով հանդես գալ հանուն ուժեղ առաջնությունում հանդես գալու համար:
Հիշեցնենք, որ Էտո'ոյի տարեկան աշխատավարձը "Անժիյում" կազմում է 20մլն եվրո: