Մացցարրիի տղաները վերադառնում են վնասվածքից: Այսօր Պինետինայում ընդհանուր խումբ են վերադարձել միանգամից 3 խաղացողներ` Մատեո Կովաչիչը, ով վնասվածք էր ստացել Պինցոլոյում և Ժոել Օբին, ով վնասվածք էր ստացել առաջին ընկերական հանդիպումից հետո: Ընդհանուր խումբ է վերադարձել նաև Գաբի Մուդինգային, նա կտրել էր աքիլլեսյան ջիլը դեռ հունվարին և այժմ նոր վերականգնվել է վնասվածքից:
Sky-տեղեկությունների համաձայն Կովաչիչը կարող է խաղադաշտ վերադառնալ Իտալիայի Գավաթի Ցիտադելլայի դեմ հանդիպմանը: