Գլխավոր էջ » 2014 Փետրվար 19 » Երեք նոր անուն ամառային տրանսֆերների համար
18:36 Երեք նոր անուն ամառային տրանսֆերների համար |
Իտալական լրատվամիջոցներն արդեն քննարկում են երեք նոր անուն, որոնք կարող են համալրել Էրիկ Էոհիրի Ինտերը արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հաշվի առնելով այն, որ Միլիտոն մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Արգենտինա, իսկ Բելֆոդիլի հետ ակումբը հույսեր չի կապում, հարձակման գծում կմնան միայն Պալասիոն և Իկարդին: Որպեսզի փոխարինեն մյուս հարձակվողներին, ցուցակում առաջինը Էրիկ Լամելայի անունն է: Նա վնասվածնքներ ունի, չի կարողանում ադապտացվել Պրեմիեր Լիգային և բավարար խաղային ժամանակ ստանալ: Ինտերի ներկայացուցիչները նրա հետ արդեն կապ են հաստատել, սակայն բանակցություններ կսկսվեն միայն մրցաշրջանի ավարտից հետո: Նրան ցանկանում է ձեք բերել նաև Ատլետիկո Մադրիդը: Մյուս թեկնածուն սենեգալյան ծագմամբ ֆրանսիացի հարձակվող Լիոնե Բաֆետիմբի Գոմիսն է: 29-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում արդեն 17 գոլի հեղինակ է դարձել: Ինտերը նրան կարող է ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով: Այս մասին հաղորդում է Sky Sport-ը: Ինչպես հայտնում է EuropaCalcio-ն, Վալտեր Մացցարին՝ օգտվելով այս օրերին Թոհիրի Միլան այցելությունից, խնդրել է ձեռք բերել Նապոլիի շվեյցարացի կիսապաշտպան Ինլերին: Պիերո Աուզիլյոն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Դինո Լամբերտիի հետ: Շվեյցարիայի հավաքականի ավագը վերջին տարիներին Մացցարրիի Նապոլիի առաջատարն էր և մարզիչը ցանկանում է նրա հետ աշխատել նաև Ինտերում: Ինլերը դեռ 2 տարվա պայամանագիր ունի ակումբի հետ, այդ պատճառով նրա տրանսֆերի համար Ներաձուրրին կարող է վճարել 10-15 միլլիոն եվրո գումար: Աուզիլյոն ակտիվ բանակցությունների մեջ է գործակալի հետ և գործարքը կարող է իրականացվել մինչ մրցաշրջանի ավարտը, քանի որ ֆուտբոլիստի համար պայքարին կարող է միանալ նաև Արսենալը: Աղբյուր՝ Sky Sport, EuropaCalcio.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |