Երեք թեկնածուներ պաշտպանությունը ուժեղացնելու համար
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը կան երեք անուններ, որոնք կարող են ուժեղացնել Ինտերի պաշտպանությունը:
Անդրեոլիից բացի, որով Ներաձուրիները հետաքրքրվում են արդեն վաղուց, կան նաև այլ տարբերակներ արտերկրից: Առաջինը դա Պորտոյի պաշտպան` Ռոլանդոն է: Այս պահին նրա գինը անհամեմատ ցածր է քան անցած ամառ, բացի այդ պորտուգալական ակումբը կարող է բաց թողնել ֆուտբոլիստին վարձավճարով: Վերջին ժամանակներում հայտնվել է նոր անուն` Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրա, 24-ամյա Տվենտեյի կենտրոնական պաշտպանը: Ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է հունիսին, բացի այդ չնայած նրա տարիքին արդեն հասցրել է փորձ ձեռք բերել Հոլանդիայի ազգային հավաքականում: