Երիտասարդ մարզիչները երկու օր կմասնակցեն Ինտերի մարզմանը
Ինչպես տեղեկացնում են Ինտերի և իտալական ֆեդերկալչոյի
պաշտոնական կայքերը, այսօր և վաղը Ինտերի մարզաբազայում` Ապիանո
Ջենտիլեում, ուսումնական դասընթացներ կանցկացվեն երիտասարդ մարզիչների
համար, ովքեր պետք է ստանան UEFA Pro-ի առաջին կարգի մարզչական
լիցենզիա: Սեմինարներն անցկացվում են ազգային ֆեդերացիայի մարզչական շտաբի
ղեկավար Ռենցո Ուլիվիերիի գլխավորությամբ:
Պինետինայում, որտեղ
մարզվում է Ինտերը, հավաքվել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ և
ուսանող-մարզիչներ, ինչպես Մարկո Մատերացցին, Ֆաբիո Գրոսսոն, Ֆրանչեսկո
Կոլոննեսեն, Պասկուալե Դոմենիկո Ռոսսոն, Ֆաբիո Կաննավարոն, Ջանլուկա
Ձամբրոտան, Մասսիմո Օդդոն: ԻՆտերի մարզչական շտաբը, Անդրեա Ստրամաչչիոնիի
գլխավորությամբ ամեն հարցում կաջակցեն սկսնած մարզիչներին, կներկայացնեն
թիմի մարզումների կարգն ու մեթոդները:
Ինտերի պաշտոնական կայքը ներկայացնում է առաջին օրվա լուսանկարները.
ha iran federcalcioi akademiayum en sovorum, praktika en ekel mer mot, vor canotanan, marzman jamanakaakic metosnerin, vor ogtagorcuma Stramy ))) iranq hima petqa stanan 1in kargi FIFA Pro licencia, vor arden sksen erexeqin marzel, bayc Stramy eritasard timerin marzelu mec pordz uni arden, nenc vor iranic sovorelu ban unen,, ham el Stramanela es akademiayum hima usanox :D bayc aveli bardzr kargi licenciai petqa arden stana