Եվրոպա Լիգայի վիճակագրություն. Ինտերի 2 խաղացողներ առաջինն են
Եվրոպա Լիգային փլեյ-օֆֆի վիճակահանությունից երկու օր առաջ Gazzetta dello Sport-ն իր ''Լրացուցիչ ժամանակ'' բաժնում ներկայացրել է ԵԼ-ի խմբային փուլի հետաքրքիր վիճակագրություն, որտեղ ընդգրկված են լավագույնները անձնական և թիմային տվյալներով: Ինտերի երկու խաղացողներ ունեն լավագույն արդյունք. Ֆրեդի Գուարինն առաջինն է գոլային փոխանցումներով, նա իր հաշվին գրանցել է 4 գոլային փոխանցում, երկրորդ տեղում է Մարեկ Համշիկը` 3 փոխանցում: Իսկ Ֆիլիպպե Կոուտինյոն առաջինն է ''հաջողված դրիբլինգով'', նա ստացել է 22 միավոր, Ինտերի բրազիլացի տաղանդն այս ցուցանիշով առաջ է անցել Պարտիզանի տաղանդ Լազար Մարկովիչից` 18 միավոր, և Նյուքասլի Ամեոբիից, ով ստացել է 17 միավոր: