Ինտերի հետ պայմանագիր ստորագրելուց և պաշտոնապես Ներաձուրրիի խաղացող հայտարարվելուց հետո, թվում էր, թե օրը Իսհակ Բելֆոդիլի համար կատարյալ էր: Բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Նույն օրը երեկոյան նա արդեն հրավեր ստացավ Ալժիրի ազգային հավաքականի` մասնակցելու Գվինեայի դեմ առաջիկա հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 14-ին: