Եվս մեկ պաշտպան, ով կարող է հունվարին տեղափոխվել Ինտեր
Ինչպես սպասվում է Ինտերը ձմեռային տրանսֆերային շուկայում պետք է գործի ակտիվ: Ներաձուրրիները փնտրում են կենտրոնական պաշտպանի: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Ինտերը կվերադառնա Ուդինեզեի սերբիացի պաշտպան Դուսան Բաստային ձեռք բերելու մտքին:
Ավելի վաղ նշվում էր, որ Ինտերը պատրաստ է զոհաբերել Ռանոկիային, որպեսզի գնի Չելսիի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին:
29-ամյա Բաստան այս մրցաշրջանում հնարավոր 17 հանդիպումներից խաղադաշտ է դուրս եկել 15 անգամ և կարողացել իր հաշվին գրանցել 1 գոլ: