Ապրիլի երեքին Դինամո մարզադահլիճում կայացան Totalfootball.am-ի
կազմակերպած Fanclubs cup ֆուտզալի սիրողական մրցաշարի երեք հանդիպումները:
Խաղային օրը սկսեցին Արսենալ-Պեգասն ու Բոկա Խունիորսը: Լատինամերիկյան
թիմի երկրպագուները հանդիպման սկզբում կարողանում էին դիմադրել մրցակցին,
սակայն երկրորդ կեսում արդեն Արսենալ-Պեգասը մեծ առավելություն ստացավ ու
հաղթեց 20:5 հաշվով: Այս խոշորագույն հաշվում իր ազդեցությունն ինչպես այն,
որ Բոկա Խունիորսն էլ զերծ չէր մնացել այսօր շատ թիմերի մոտ հայտնված
հիմնական դարպասապահի վնասվածքից, այպես էլ Արսենալ-Պեգասի ավագ Հայկ
Փաշինյանի արդյունավետ խաղը. նա 9 անգամ գրավեց մրցակցի դարպասը:
Լիվերպուլ – Շախտյոր խաղում էլ պայքար չստացվեց: Մերսիսայդյան ակումբի
երկրպագուները տասը անգամ գրավեցին մրցակցի դարպասը, բաց թողնելով միայն
երկու գնդակ: Խաղային օրը եզրափակեց Բարսամանիա – Ինտեր մրցավեճը: Այստեղ էլ միայն
խաղասկզբում որոշ պայքար ստացվեց, սակայն հետագայում Բարսամանիան անընդհատ
ավելացրեց խաղի հաշիվը և եզրափակիչ սուլիչի ժամանակ այն 10:3 էր:
http://www.totalfootball.am/
|
Դիտումներ: 840 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 5.0/14 |