Գլխավոր էջ » 2012 Հունվար 9 » Ֆարաոնի " Գոլ, որի վրա ես իրոք աշխատել եմ"
22:28 Ֆարաոնի " Գոլ, որի վրա ես իրոք աշխատել եմ" |
"Այս գոլը հանդիսանում է իմ բոլոր ջանքերի արդյունքը, որ ես ներդրել եմ դեռ վաղ հասակից և հիմա ես մտքերով գնում եմ դեպի ակունքները և դեպի իմ հայրը: Նա էր ինձ տանում մարզումների, երբ ես դեռ շատ փոքր էի, և իմ ամբողջ ընտանիքը այդ ժամանակվանից իմ կողքին է և աջակցում է ինձ: Իմ առաջին գո՞լը Ա Սերիայում: Այսօր կարևորը հաղթանակն է: Մենք շատ լավ խաղացինք, և առավել շատ ինձ ուրախացրեց այն, որ Միլիտոն նորից գոլ խփեց: Մեր թիմում երիտասարդ խաղացողների և փորձառու աստղերի միքսը ուղղակի ֆանտաստիկ է: Ռիկի Ալվարե՞սը: Դա ուղղակի ժամանակի խնդիր էր... Ալվարեսը դա ուժ է: Ես կարծում եմ, որ Ռիկարդոն ամենակարևոր խաղացողներից է, որ եկել են Ինտեր: Նրան այնքան շատ էին քննադատում, և մենք իրոք ցավում էինք նրա համար, չէ որ մենք տեսնում էինք, թե նա ինչեր էր անում մարզումների ժամանակ: Մի խոսքով, մենք շատ ուրախ ենք նրա համար: Այժմ, երբ բոլորը կսկսեն գովաբանել, ես ընդհակառակը քննադատտորեն կմոտենամ ինքս ինձ և կրկնակի կմարզվեմ"- ասել է ֆարաոնին "Պարմայի" հետ խաղից հետո: Իսկ այն հարցին, թե ինչպես է նա գնահատում "Ինտերի" շանսերը Սկուդետտոյի համար, նա ասաց հետևյալը. "Մենք պատրաստվում ենք խաղերին ըստ հերթականության, այժմ մենք կենտրոնացած ենք միայն Միլանի հետ դերբիի վրա" inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | |
|