Գլխավոր էջ » 2012 Մայիս 28 » Ֆելիպպե Կոուտինյո:"Ես վերադարձել եմ, որպիսի հաղթեմ"
16:59 Ֆելիպպե Կոուտինյո:"Ես վերադարձել եմ, որպիսի հաղթեմ" | Նա ամենավառ ֆուտբոլիստներից մեկն էր չորեքշաբթի օրը Ջակարտեյում և չանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, որտեղ դարձավ դուբլի հեղինակ: Վերադառնալով հինգ ամիս անց Էսպանյոլի գլխավոր դերերից, 19-ամյա բրազիլացին կարծես թե ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հայտնվեց, որովհետև կարող է հանդես գալ մի քանի դիրքերում Ստրամաչիոնիի հարձակման կառույցներում: Ֆելիպպե, երևում է, որ վարձավճարը "Էսպանյոլում" իրոք փոխել է Ձեզ: Ֆիզիկապես ես ինձ լավ եմ զգում, որովհետև հինգ ամիսների ընթացքում խաղում էի անդադար: Ես ավելի արագ և կտրուկ եմ դարձել: Ձեզ փորձեցին խաղացնել մի քանի դիրքերում: Ո՞ր դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ: Դա պետք է մարզիչը որոշի: Ես կարող եմ նույնիսկ կանգնել դարպասին: Ինչպիսի՞ զգացմունքներ է Ձեզ փոխանցել Ստրամաչիոնին: Դրական: Ինձ դուր է գալիս նրա հայացքը դեպի ֆուտբոլը և մենք կարող ենք անկեղծորեն խոսել նրա հետ ցանկացած ժամանակ: Հուսով եմ, որ կկարողանամ շարունակել աճել ինչպես ֆուտբոլիստ և բարելավվեմ իմ հմտությունները նրա գլխավորությամբ: Հարձակման գծում նա ինձ տարածություն է տալիս, շարժումների ազատություն, բայց ես պետք է նաև աշխատեմ պաշպանությունում: Ես "նոր Կոուտինյոն" եմ: Անցյալ տարի ես հոգեբանական դժվարություններ ունեի, որովհետև քիչ էի խաղում: Հիմա նման բան չի լինի: Բայց "Ինտերը" ձեռք է բերել Պալասիոյին Ձեր դիրքում և կարող է ձեռք բերել Լավեցցիին: Այդպիսի չեմպիոնների գալը մեզ թույլ կտա վերադառնալ մեծ հաղթանակներին: Ձեր հաջորդ պոտենցիալ մրցակիցը` Լուկասն է: Նրա մոտ կարող է այստեղ ամեն ինչ ստացվել: Նա հիանալի ֆուտբոլիստ է, շատ արագ է: Լուկասը խաղում է մաքուր վինգերի դիրքում և ինձ թվում է, որ նա 19 տարեկանում արդեն հասուն էր տեղափոխվելու Եվրոպա: Դուք ակտիվորեն աջակցում եք երիտասարդ ֆուտբոլիստներին: Հաջորդ մրցաշրջանում Ձեր ընկեր` Լուսիոն, երևում է, որ իր տեղը զիջելու է Անդրեա Ռանոկիային: Լուսիոն միշտ ինձ համար օրինակ է եղել և նրա հեռացումը շատ մեծ կորուստ է: Բայց հիմա ես պետք է մտածեմ իմ մասին և նրա մասին թե ինչպես ստանալ ավելի շատ խաղային ժամանակ: Խոսենք Օլիմպիադայից: Կարծես թե Դուք այնտեղ չեք լինի: Ես շատ էի ցանկանում մեկնել, բայց ես գիտեի, որ մրցակցությունը լինելու է պատերազմին հավասար: Ես երիտասարդ եմ և ես ժամանակ ունեմ, որպիսի լրացնեմ բաց թողածը: Հիմա ես մտքով դրական եմ, իմ բացակայությունը Օիմպիադայում հնարավորություն է տալիս ինձ ցույց տալ Ինտերում: Անցյալ տարի ես խաղում էի Բրազիլիայի երիտասարդական հավաքականում, Ինտերի նախապատրաստական հավաքի փոխարեն և դա ինձ վրա վատ անրդադարձավ: Ձեր խաղընկեր` Ժուան Խեսուսը մեկնում է Օլիմպիադային: Հնարավո՞ր է, որ հետագայում և նրան լավ կլիներ հետևել Ձեր օրինակին և մեկնել վարձավճարի, որպիսի ստանա ավելի շատ խաղային պրակտիկա: Ամեն իրավիճակ անհատական է: Հունվարին ես գիտակցեցի, որ ես իսկապես պետք է հեռանամ: Ժուանը լավ ֆուտոլիստ է և ես կարծում եմ, որ նա կարող է ստանա իր հնարավորությունը Ինտերում արդեն գալիք մրցաշրջանում: Ի՞նչ պետքե է Կոուտինյոն բարելավի իր մեջ: Ամենը: Իմ ֆիզիկական տվյալներից մինչև խաղընկերներին ապահովելը: Հնարավո՞ր է, Եվրոպա Լիգան հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին ցույց տալ իրենց: Եվրոպա Լիգայում շատ մեծ տեղ կլինի երիտասարդ ֆուտբոլիստների համար և մենք պետք է աշխատենք անել այնպես, որ Ստրամաչիոնիին դժվար լինի հիմնական կազմի ընտրության համար: Դուք հավատու՞մ եք, որ Ինտերը մյուս մրցաշրջանում կկարողանա պայքարի Սկուդետոյի համար: Իհարկե: Անցյալ տարին շատ սարսափելի էր, բայց եթե մենք լավ աշխատենք հուլիսից սկսած, ապա մեր թիմը ուրիշներից վատը չի լինի: intermilano.ru |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |