Ինտերի տրանսֆերային շուկան երբեք քնած չէ, այժմ Ինտերն աշխատում է հունվարին թիմի կազմը նոր խաղացողներով համալրելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է Sky Sport-ի վերլուծաբան Ջանլուկա Դի Մարցոն, օրերս Ինտերի հետաքրքրությունը Ֆեռնանդո Լյորենտեյի նկատմամբ պատասխան է ստացել` Ատլետիկ Բիլբաոյի հարձակվողի գործակալները կապնվել են Ինտերի հետ և ցանկացել են հանդիպել անմիջապես Ինտերի գործակալների հետ: Կողմերը հանդիպել են և քննարկել հնարավոր տարնսֆերի պայմանները: Համաձայնության մասին դեռ ոչ մի խոսք չկա, սակայն ''ամեն ինչ մոտ է դրան'', գրում է Դի Մարցոն: Լյորենտեյի պայմանագիրը Ատլետիկոյի հետ լրանում է 2013-ի ամռանը և ակումբը ցանկանում է հունվարին վաճառել ֆուտբոլիստին, ամռանը նրան անվճար բաց չթողնելու համար: Լյորենտեյի տրանսֆերը գնահատվում է մոտ 5 մլն` 4 մլն գումարած բոնուսներ: Ինտերի գլխավոր մրցակիցը նրան ձեռք բերելու համար կարող է լինել Յուվենտուսը, թեև հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք անգլիական ակումբներ: fcinternews.it
|
Դիտումներ: 1076 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/12 |