"Այս պաստառի մտածեցի, քանի որ տեսնում էի, որ Ինտերը մի քանի խաղ պարտվում է և երբ հայրիկս համաձայնվեց, որ գնանք և դիտենք Բոլոնիայի դեմ հանդիպումը, ես ասացի նրան, որ եթե Ինտերը պարտվի, ապա դպրոցում ինձ կծաղրեն: Այդպես մտածեցինք և պատրաստեցինք այդ պաստառը", ասել է 9-ամյա Ֆիլիպպոն Sky Sport 24-ին, իր այսօրվա Centro Sportiva Angelo Maratti այցելությունից հետո:
Այսօր նա այցելեց իր սիրելի թիմին և ամբողջ առավոտն անցկացրեց Ներաձուրրիների և կլաուդիո Ռանիերիի հետ: "Ինտերի" ողջ թիմը և անձնակազմը շատ հուզված էին փոքրիկի այդ քայլից:
"Ես գիտեմ, որ Ինտերը միշտ հաղթում է", ասել է փոքրիկ Ինտերիստը ,-"Եվ սովորաբար ես էի, որ միշտ ծաղրում էի համադասարանցիներիս: բայց այսօր ես այստեղ եմ և անչափ երջանիկ եմ: Ինձ շապիկ նվիրեցին Զանետտիի ստորագրությամբ և ես սեղմեցի Կլաուդիո Ռանիերիի ձեռքը: Շատ զվարճալի էր դիտել թիմին անմիջապես խաղադաշտից":
Երբ հարցրեցին, թե ինչ է մաղթում իր սիրելի թիմին, Ֆիլիպպոն առանց վարանելու պատասխանեց.
" Ես հուսով եմ, որ նրանք շատ շուտով կսկսեն նորից հաղթել, քանի որ ես չեմ պատրաստվում փոխել իմ թիմը: Ես ավելի շուտ կփոխեմ դպրոցս..."
|
Դիտումներ: 1087 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.1/17 |