Գլխավոր էջ » 2012 Հունվար 19 » Ֆոռլանը կրկին վնասվածք է ստացել
14:52 Ֆոռլանը կրկին վնասվածք է ստացել |
Մրցաշրջանը շատ անհաջող է դասավորվում "Ինտերի" հարձակվողի համար:
Ինչպես տեղեկացնում է ներաձուրրիի պաշտոնական կայքը, թիմի վերջին մարզման ժամանակ Դիեգո Ֆոռլանը ձգել է ոտքի մկանը: Ուրուգվայցին հաստատ բաց կթողնի "Ջենովայի" հետ խաղը, իսկ վերականգնման հստակ ժամկետները պարզ կլինեն մանրակրկիտ հետազոտությունից հետո:
Հիշեցնենք, որ Դիեգոն նոր էր վերականգնվել վնասվածքից, որ ստացել էր հոկտեմբերին, խաղալով իր հավաքանի կազմում:
Այս մրցաշրջանում Ֆոռլանը խաղադաշտ է դուրս եկել ընդհամենը ինն անգամ և խփել է մեկ գնդակ:
intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | |||||||
|