16:19 Ֆորլան. “ Մենք դժվար ժամանակաշրջան անցանք” | Վերջերս լուրջ վնասվածքից ապաքինված միլանյան "Ինտերի” ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը հարցազրույց է տվել ANSA-ին: Ներազուրրիների պաշտոնական կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում մադրիդյան "Ատլետիկոյի” նախկին հարձակվողի խոսքերը: Ինչպե°ս եք ձեզ զգում վնասվածքից հետո, որը ստացել էիք դեռևս հոկտեմբրին: - Ամեն ինչ կարգին է, ես ինձ շատ լավ եմ զգում: Վերջ ի վերջո, այս վնասվածքը, ճակատագրի հեգնանքով, ինձ օգուտ բերեց: Այն թույլ տվեց փոքր ինչ թուլանալ և հանգստանալ: Ես արդեն վերականգնել եմ թիմի հետ իմ մարզումները: Այժմ միակ հույսը լավ արդյունքներ ցույց տալն է: Կլաուդիո Ռանիերին շտապել էր, տեղեկացնելով ձեր վերադառնալու ժամկետների
մասին. Սակայն նա նշում էր նաև, որ շատ դժվար էր ձեզ պահել խաղից դուրս, բայց դա անհրաժեշտություն էր ռիսկից խուսափելու համար: -Ռանիերին մարզիչն է, և նա է որոշումներ կայացնում, նա ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել, նա տարիների փորձ ունի: Նա բժիշկների հետ միասին որոշումներ է կայացնում ինչպես իմ, այնպես էլ ամբողջ թիմի համար: Այդ առումով ես հանգիստ եմ: Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում երբեք լուրջ վնասվածքներ չեք ստացել:
Ինչպե°ս կարող եք բացատրել այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերին: -Շատ պարզ է, ես երկար ժամանակ չէի հանգստացել: Մրցաշրջանը "Ատլետիկոյում”, այնուհետև Աշխարհի Առաջնությունը, մեկ այլ մրցաշրջան իսպանական ակումբի կազմում` մեծ թվով հանդիպումներով, այնուհետև Ամերիկայի Գավաթը /հաղթական/: Այս իրադարձությունների ընթացքում գրեթե դադարներ չեղան: Երբ ես եկա Միլան, դա ինձ համար նոր իրադարձություն էր, ես ընթացքից սկսեցի աշխատել: Նախընտրական խաղերում մեր ֆուտբոլիստներից շատերը վնասվածք ստացան, այդ թվում և ես: Մեծ դեր խաղաց նաև կլիմայի հանկարծակի փոփոխությունը: Սկզբում մենք խաղում էինք Ուրուգվայում, որտեղ ջերմաստիճանը ցածր էր, այնուհետև, 2 օրից հետո, ուղեևորվեցի Պարագվայ, այնտեղ ընդհակառակը, շատ շոգ էր: Շատ պայմանները իրենց ազդեցությունը ունեցան իմ հոգնածության վրա, նամանավանդ, երբ ժամանակ չկար հանգստանալու: Ինտերը սկսել է հաղթել, սակայն հարձակվողները առայժմ խնդիրներ ունեն:
պաշտպանական գծի խաղացողները ավելի շատ գոլեր են խփել, քան հարձակման ֆուտբոլիստները: -Մենք դժվար ժամանակաշրջան անցանք, բայց հիմա մեր թիմը հաղթում է, և դա շատ կարևոր է վստահություն ձեռք բերելու համար: Երբ խաղադաշտում բոլորը լավ են խաղում, ավելի քիչ շանս կա գոլ խփելու: Բայց այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին Պացցինին է, Միլիտոն կամ ես, չեն մոռանում իրենց պարտականություննեի մասին: Երբ հարձակվողը շարունակում է քրտնաջան աշխատել, գոլերը անպայման կլինեն: Չեմպիոններ Լիգայում "Ինտերի”
հաջորդ մրցակիցը ֆրանսիական "Մարսելն” է: Ինչպե°ս
կբնութագրեք այդ ակումբը: - Բոլոր ակումբները, որ
փլեյ-օֆֆ-ի իրավունք են ստացել, ուժեղ են: Դժվար է խոսել այդ մասին հիմա, անհրաժեշտ
է տեսնել, թե ինչ մարզավիճակում կլինեն թիմերը
փետրվարի վերջում:Հիմա մենք հաղթում ենք և մենք ավելի ուժեղ ենք, քան երկու ամիս առաջ:
Մենք աճում ենք և պետք է շարունակենք դա անել: Ինտերի պաշտոնական կայք |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|