Ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանի մասնակցությունը հունվարի 7-ին կայանալիք Ա Սերիայի 17-րդ տուրի "Ինտեր"-"Պարմա" հանդիպմանը հարցականի տակ է, տեղեկացնում են իտալական ինտերնետ պարբերականները:
Բանն այն է, որ Ֆորլանը ստացել է ոտնաթաթի վնասվածք ներաձուրրիների մարզման ժամանակ, ինչի պատճառով ստիպված է եղել բաց թողնել երեկ տեղի ունեցած մարզումները: Թե ինչքան ժամանակ կպահանջվի ուրուգվայցի ֆուտբոլիստի վերականգնման համար, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ աշնանը Ֆորլանը ստիպված էր խաղերը բաց թողնել 2 ամսից ավելի` մկանային վնասվածքի պատճառով, որ ստացել էր ազգային հավաքականի հետ խաղում: