Վալտեր Գրագանոն Ներաձուրրիի այն խաղացողներից էր, ովքեր ներկա էին ՛՛Պուպի՛՛ Հիմնադրամի 11-րդ ամենամյա երեկույթին, որից հետո Sky Sport 24-ին կարճ հարցազրույց է տվել.
՛՛Կարևոր հաղթանակ էր մեզ համար: Գործերը սկսել են ճիշտ ուղղով ընթանալ: Իսկ այսօրվա երեկոն ուղղակի հիանալի է, Զանետտին շատ հսկայական գործ է անում Հիմնադրամի համար: Ես իսկապես շատ լավ հարաբերություններ ունեմ նրա և Ինտերի բոլորի հետ: Ես կարո եմ միայն շնորհակալություն հայտնել խաղընկերներիս, ակումբին և ղեկավարությանը, նրանք բոլորին իրանց գործը շատ լավ են կատարում՛՛:
Այնուհետև կիսապաշտպանին հարցրեցին թիմի հաջողությունների մասին արտագնա խաղերում և տանը.
՛՛Ես երբեք չեմ տեսել որևէ տարբերություն տնային և արտագնա խաղերում: Բայց մենք ցանկանում են սկսել հաղթել տանը և հուսով ենք, որ դա կսկսենք կիրակի օրը Ֆիորենտինայի դեմ՛՛:
Նրա նախկին ակումբի՝ Նապոլիի մասին.
՛՛Ես ուրախ եմ, որ նրան գլխավորում են աղյուսակը: Իմ նախկին խաղընկերներն ու իմ ընտանիքն այնտեղ է և ես լավ հարաբերությւններ ունեմ ամբողջ խմբի հետ: Պետք է նշեմ, որ ես իսկապես այնքան երջանիկ եմ այստեղ՝ Միլանում: Ես և կինս լավ հարմարվել ենք այս քաղաքում՛՛:
Գարգանոն կատակեց նաև իր խաղընկերների սանրվածքի մասին.
՛՛Պերեյրան իսկապես կարիք ունի մազերը կտրելու, մենք բոլորս էլ ասում ենք նրան հանդերձարանում: Բայց եթե նա ուրախ է այդպես, ապա հաջողոթւյուն եմ մաղթում նրան...՛՛
Անդրադառնալով իր մեկ այլ խաղըներոջը՝ Անտոնիո ԿԱսսանոյին, ուրուգվայցին ասաց հետևյալը.
՛՛Նա այնքան խենթ է և կատակասեր, նա երբեք չի լռում... Բայց հիանալի է թիմում այդպիսի մարդ ունենալ: Արդյո"ք զարմացած եմ նրա լավ խաղից: Ոչ, ես նախկինում խաղացել եմ նրա դեմ և գիտեմ, թե նա որքան լավ խաղացող է: Նա դեռևս պետք է հասնի իր լավագույն մարզավիճակին, կգա ժամանակ և նա կխաղա յուրաքանչյուր խաղում: Ես հուսով եմ, որ նա շատ շուտով իր լավագույն մարզավիճակում կլինի՛՛:
Գարգանոն հարցազրույցն ավարտեց սպասվող դերբիի մասին մեկնաբանությունով.
՛՛Ես դեռ չեմ մտածում դրա մասին, բայց ես համոզված եմ, որ դա անմոռանալի կլինի: Ես ես միանշանակ ցանկանում եմ հաղթել այն: Եկեք կոնտրոնանանք այս կիրկաի օրվա վրա. մենք հանդիպում ենք Ֆիորենտինային և մենք պատրաստվում ենք հաղթել նրանց՛՛:
inter.it
|