Այսօր Վալտեր Գարգանոն Անդրեա Ստրամաչչիոնիի հետ մասնակցեց Պարտիզանի դեմ կայանալիք հանդպման նախախաղյան մամլո-ասուլիսին: Կիսապաշտպանը պատասխանեց լրագորղների մի քանի հարցերի.
''Մրցաշարում մենք կարող ենք այնքան հեռուն գնալ, որքան կցանկանանք և կարող ենք մրցակցել բոլոր ճակատներով: Եթե դու այսպիսի մակարդակի ակումբ ես, ապա դու պետք է հենց այդ կերպ մոտենալ գործին: Մենք հասկանում ենք, թե մեր մարզիչը ինչ է ցանկանում մեզանից, և մենք փորձում ենք խաղադաշտում ցույց տալ այն լավագույնը, ինչ մենք կարող ենք'':
''Եթե մարզիչն ինձ խնդրի խաղալ ձախ վինգերի կամ առաջ քաշված հարձակվողի դիրքում, ես դա կանեմ: Ես կանեմ ամեն ինչ, ինչ ինձ կխնդրի մարզիչը: Նա մեկ անգամ ինձ օգտագործեց փոքր ինչ առաջ քաշված դիրքու, և դա ինձ դուր եկավ: Հարցը խաղային դիրքի մեջ չէ, որում խաղում ես, այլ հարցը նրանում է, թե որքանով ես դու ցանկանում դա անել'':
''Անհանգստանում ենք արդյոք սերբ երկրպագուների համա՞ր վաղվա խաղում: Խաղացողները կենտրոնացած են միայն խաղի վրա: Մենք միայն կենտրոնացած ենք նրա վրա, թե ինչ է մեզանից պահանջում մարզիչը, ուրիշ ոչ մի բանի'':
''Որքանո՞վ են հոգնեցնում հավաքական մեկնելու ճանապարհը օվկիանոսից այն կողմ: Դժվար են թռիչքները երկար հեռավորությունների վրա, դա հոգնեցնում է: Մարզիչը իմաստուն ձևով է օգտագործում խաղացողներին, ովքեր մարզվել էին ամբողջ շաբաթ'':
inter.it
|
Դիտումներ: 1012 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/15 |