Վալտեր Գարգանոյի առաջին խոսքերը, որպես Ինտերի խաղացող, Sky-ին տված իր հարցազրույցում Գարգանոն նույնպես հաստատեց իր տեղափոխվելը Ինտեր.
՛՛Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, բայց այժմ պետք է մի քիչ սպասենք: Ես մրցակցությունից չեմ վախենում, շատ կարևոր է բոլորի համար պահպանել պրոֆեսիոնալիզմը և հարգանքը՛՛:
Նապոլիի իր նախկին երկրպագուների մասին.
՛՛Ես շատ կապված եմ նրանց հետ, քաղաքի մասին հիշողությունները միշտ ինձ հետ կլինեն: Իմ ընտանիքն է այնտեղ: Բայց այժմ ես ուրած եմ սկսել իմ նոր արկածները Ինտերում: Չեմ կարողանում այլևս սպասել: Նպատա՞կը: Տալ լավագույնը այս ակումբի համար, Ինտերն Իտալիայի ամենամեծ ակումբներից մեկն է՛՛:
Կասսանոյի մասին.
՛՛Նա հիանալի խաղացող է, ես նրան ճանաչում եմ նաև խաղադաշտից դուրս՛՛:
Այս պահին Գարգանոն գտնվում է Պինետինայում, իր նոր թիմակիցների հետ: Այնուամենայնիվ, սա պարզապես այց էր, նա դեռ պետք է բուժզննում անցնի այսօր: Եվ եթե ամեն ինչ հաջող անցնի, վաղը կստորագրի պայմանագիր Ինտերի հետ: Ինչպես երևում է Ստրամաչչիոնին որոշել է իր երկու նոր խաղացողներին ժամանակ տալ հարմարվելու, որպիսի նրանք պատրաստ լինեն պաշտոնական խաղերին:
fcinternews.it
|
Դիտումներ: 923 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 3.7/25 |