La Gazzetta della Sport գրում է, որ Ինտերի նախագահ` Մասսիմո Մորատտին իր համաձայնությունն է տվել 8մլն. եվրո առաջարկել Բենֆիկայի 21-ամյա բրազիլացի ֆուտբոլիստ Ռոդրիգոյի համար: Ֆուտբոլիստի համար պայքարում է նաև Մախաչկալայի Անժին, որն առաջարկում է 10 մլն. եվրո հարձակվողի համար, բայց Բենֆիկան ցանկանում է ստանալ 15 մլն եվրո Ռոդրիգոյի տրանսֆերի դիմաց: Բայց այս ամենը շատ հեռու է վերջնական լուծումից:
Բրազիլական արմատներով իսպանացին ժամանակին(2009-10) հանդես է եկել Ռեալ Մադրիդի պատանեկան թիմում, իսկ արքայական ակումբ նա տեղափոխվել էր Սելտա ակումբից: