Միլանի հեղինակավոր Gazzetta dello Sport պարբերականը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բոլոր տեսակի գործունեությւնների համար Ինտերին տվել է 7 գնահատականը:
Թերթի տվյալներով Ինտերն ունի 10 մուտքային տրանսֆեր, այդ թվում նաև վարձավճարից վերադարձած խաղացողները և 13 ելքային տրանսֆեր: Մասսիմո Մորատտին և ընկերությունը ընդհանուր հաշվարկով ծախսել են 48 միլլիոն եվրո, որից 35 միլլիոնը ստացվել է վաճառքներից, տարբերությունը 13 միլլիոն:
Ձեզ ենք ներկայացնում Ինտերի այս տրանսֆերային պատուհանը ըստ Gazzetta dello Sport-ի՝
Եկել են՝
Կոուտինյո - վարձավճարը Էսպանյոլում ավարտվել է, Ջոնատան - վարձավճարը Պարմայում ավարտվել է Մարիգա - վարձավճարը Պարմայում ավարտվել է Պալասիո - 10 մլն Ջենովային Հանդանովիչ - 11 մլն Ուդինեզեին Սիլվեստրե - 2 մլն Պարմային Մուդինգայի - 0.75 մլն Բոլոնիային Գարգանո - 1.25 մլն Նապոլիին Կասսանո - 0 մլն Միլանին Պերեյրա - 10 մլն Պորտուին
Գնացել են՝
Սարատե - վարձավճարն ավարտվել է, վերադարձել է Լացիո Պալոմբո - վարձավճարն ավարտվել է, վերադարձել է Սամպդորիա Պոլի - վարձավճարն ավարտվել է,վերադարձել է Սամդորիա Լուսիո - պայմանագրիրը դադարեցվել է: Տեղափոխվել է Յուվե Ֆոռլան - պայմանագիրը դադարեցվել է: Տեղափոխվել է Ինտերնասիոնալ Ժուլիո Սեզար - Պայամանգիրը դադարեցվել է: Տեղափոխվել է ՔՊՌ Կորդոբա - ավարտել է կարիերան Օռլանդոնի - ավարտել է կարիերան Լոնգո - վարձավճարով տեղափոխվել է Էսպանյոլ Պացցինի - Միլան 7.5 մլն-ով Մայկոն - Մանչեստր Սիթի 4 մլն-ով Կաստանյոս - Տվենտե 6 մլն-ով Ֆարաոնի - Ուդինեզե 0 մլն
Այլ
Լոնգո - գնել է Ջենովայի իրավունքների կեսը 5 մլն-ով Գուարին - ձեռք է բերել բոլոր իրավունքները Պորտուից 8 մլն-ով Պանդեվ - Նապոլին ձեռք բերեց նրա ամբողջական տրանսֆերը 7.5 մլն-ով Կուկա - իրավունքների Ինտերի կեսը գնել է Ջենովան 7 մլն-ով Վիվիանո - իրավունքների Ինտերի կեսը գնել է Պալերմոն 3 մլն-ով fedenerazzurra.com
|