Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello sport-ը այսօրվա հրապարակման մեջ, Վալտեր Սամուելը շատ հավանական է հայտնվի մեկնարկային կազմում Անդրեա Ռանոկիայի փոխարեն: Արգենտինացին կսկսի խաղը Ժուան Ժեսուսի և Ռոլանդոյի հետ միասին: "Պատը" առաջին ընտրությունն է հաամրվում Վալտեր Մացցարիի համար ստեղծված իրավիճակում, առաջ անցնելով Անդրեոլիին: Ինտերի գլխավոր մարզիչը դեռ վերջնական որոշում չի ընտրել, սակայն Gazzetta-ն համոզված է, որ Սամուելն ու Ռոլանդոն կսկսեն մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Կամպանյարոն վնասվածքի պատճառով բաց կթողնի 9-րդ տուրում կայանալիք Վերոնայի դեմ հանդիպումը: