Այսօր առավոտյան Gazzetta Dello Sport-ի շապիկի վրա հայտնվել է թեժ նորություն: Թերթի թարմ նորությունը լի է միանգամից երկու աղմկոտ լուրով` Ռիկարդո Կական վերադառնում է Միլան, իսկ Կասսանոն լքում է այն:
Հաղորդվում է, որ Գալիանին լուծում է գտել Ռեալի հետ բանակցություններում և համաձայնության է եկել բրազիլացի խաղացողի տեղափոխման համար: Շատ շուտով Կական կարող է դառնալ Միլանի խաղացող:
Տվյալ աղբյուրը նաև հատնում է, որ Անտոնիո Կասսանոն չի մտնում "նոր Միլանի" նախագծի մեջ:
Այո, այդ հիմա միայն Gazzetta Dello Sport-ի առաջարկությունն է, որ Կասսանոն կտեղափոխվի Ինտեր: Այդ վարկածը եկել է տարիների ընթացքում, սակայն այն չի իրականացվել: Միլանին Կասսանոն չի գոհացնում և կոնֆլիկ կա իր և Գալիանիի միջև:
Ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ "Սամպդորիա", ապրել քաղաքում, որտեղ նա ծանոթացել է իր կնոջ հետ: Կասսանոն մերժել է մի քանի առաջարկ այլ երկրներից, այդ թվում Ռուսաստանից և Քաթարից: Միակ ակումբը, որ կարող է համոզել նրան դա` Ինտերն է: Կասսանոն բազմաթիվ անգամ աչքի է ընկել Վալենտինո Ռոսսիի և Մարկո Մատերացցի ընկերների հետ նվիրված Չեմպիոնների Լիգայի խաղում, Ջուզզեպպե Մեացցայում: Եթե Ինտերը առաջակրություն անի, Կասսանոյին դժվար կլինի այն մերժել: