Այս ամառ Ա Սերիայի շատ առաջատար ակումբներ ակտիվորեն աշխատում են Իտալիայի տրանսֆերային շուկայում: Ինտերը զբաղված է հեղափոխությամբ, իսկ Յուվենտուսը ծրագրում է կատարել ակումբի հերթական Սկուդետոյի պատվերը: Հաճախ երկու այս թիմերը ունեն միևնույն նպատակները, ո՞վ դուրս կգա հաղթանակած այս պայքարից:
Տրանսֆերային պատուհանի սկզբում, Ինտերը խզեց պայմանագիրը Լուսիոյի հետ: Բրազիլացին տեղափոխվեց հավերժական մրցակից` Թուրինյան ակումբ:: Մի քանի հարցազրույցներում նա բարձր է գնահատել Յուվենտուսին, իսկ վերջերս հայտարարել է, որ իր կարծիքով, ակումբը ունի 30 Սկուդետտո: Հետաքրքիր փաստն այն է, որ երբ ֆուտբոլիստը գտնվում էր Ինտերում, ասում էր, որ Թուրինյան ակումբը չպետքե հաշվի առնի 2005 և 2006 թվանակնների Սկուդետտոն, քանի որ նրանք խաղացել են կաշառքի օգնությամբ: Բացի Լուսիոյից, Յուվենտուսը նաև հետաքրքրված է մեկ այլ ներաձուրիների խաղացող` Ջամպաոլո Պացցինիով: Եթե բյանկոներիները համաձայնության գան Ինտերի հետ, ապա միլանյան ակումբը կվաստակի 12մլն եվրո, զիջումների չգնալով, ինչպես Լուսիոյի պարագայում: Եվս մեկ թեկնածու, որին երկու ակումբներն ցանկանում են տեսնել իրենց շարքերում, դա` Ալեքսանդր Կոլարովն է: Մենք ակնկալում ենք կատաղի պայքար սերբի համար: Մենք ականատեսը կլինենք մրցակցությանը Ինտերի և Յուվենտուսի միջև, ով դուրս կգա հաղթանակած ամառային շուկայից, մենք կիմանանք օգոստոսի վերջին:
intermilano.ru
|
Դիտումներ: 996 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 3.5/21 |