Յուվենտուսի 29-ամյա վինգեր Սիմոնե Պեպեի վերականգնումը Յուվենտուսին թույլ է տալիս վաճառել Մուրիսիո Իսլային 6.5 մլն եվրոյով: Այդքան գին է սահմանված ֆուտբոլիստի 50% իրավունքների համար, որոնք պատկանում են Յուվենտուսին: Gazzetta Dello Sport-ի փոխանցմամբ, մոտ օրերին չիլիացի կիսապաշտպանը կժամանի Միլան, որպեսզի ավարտի իր տեղափոխությունը Ջուզեպպե Մեացցա: Ստեղծված իրավիճակում որպես կարևոր հանգամանք նշվում է Մարկո Բրանկայի համառությունը: