Gazzetta dello Sport պարբերականը շարունակում է ուսումնասիրել Ինտերի ծրագրերը առաջիկա տրանսֆերայի պատուհանի համար: Ինչպես արդեն ներկայացրել ենք, Մացցարին հաստատել է մոտ 10 խաղացողների, ովքեր կմնան թիմում, իսկ մյուսների համար պարբերականը տոկոսային հարաբերությամբ ներկայացնում յուրաքանչյուր խաղացողի` թիմում մնալու հավանականությունը: Այսօրվա Ինտերի կազմի 30 խաղացողներից մնալու հնարավորություն ունեն միայն 18-ը: