Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 21 » GDS-ը բացահայտել է Բրանկայի մարտավարությունը
22:07
GDS-ը բացահայտել է Բրանկայի մարտավարությունը

Gazzetta Dello Sport-ի պնդմամբ, Իսլայի հարցում Ինտերի և Յուվենտուսի միջև իրավիճակը փոխվել է: Եթե մինչ վերջերս ներաձուրիները սուր կերպով կարիք ունեին աջ եզրում կիսապաշտպանի, ապա այժմ `Ուոլեսի գալով, այդպիսի անհրաժեշտությունը վերացավ: Այժմ Ինտերն ունի 3 ֆուտբոլիստ, ովքեր կարող են խաղալ աջ եզրում: Ամեն դեպքում, նրանց չես համարի որակյալ ֆուտբոլիստներ: Ավելի շատ նրանք թվային նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով ներաձուրիները չեն բացառում Իսլայի ձեռքբերումը: GDS-ի համոզմամբ, այժմ սակայն Ինտերը պատրաստ չէ 6.9 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստի իրավունքների կեսի համար: Դա կապված է նաև նրա հետ, որ սկզբնական շրջանում Յուվենտուսը հավանություն էր տվել բանակցությունների ընթացքին և նույնիսկ համաձայնեցրել էր տրանսֆերային արժեքը, սակայն հետագայում ետ էր կանչել իր որոշումը` հղում կատարելով Կոնտեի կողմից մերժմանը: Այժմ Կոնտեն հանել է իր արգելքը տրանսֆերի նկատմամբ, սակայն Ինտերն էլ չունի շտապելու կարիք: Բրանկան և Աուզիլիոն կարող են առաջարկել Իսլայի վարձակալություն` հետագայում Յուվենտուսին պատկանող իրավունքների կեսի գնման իրավունքով: Յուվենտուսին, սակայն, ձեռնտու չէ նման տարբերակը:

Աղբյուր` Gazzetta Dello Sport
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1158 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (22.08.2013 04:06) [Материал]
Quote
Մեջբերում (Adriano): GDS-n bacahaytel e brankai martavarutyun@--Brankan shoki mej e laugh


13 13 lavner//.... to Brankan mi ban anuma nora mtacum ura dran martavarutyun

2 Artur   (21.08.2013 22:23) [Материал]
բրանկան չգիտեր էլ, որ մարտավարություն ունի 117

1 Adriano   (21.08.2013 22:21) [Материал]
GDS-n bacahaytel e brankai martavarutyun@--Brankan shoki mej e laugh

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz