''Մասնագետը չէր կարող ավելի լավ դաս տալ Ուսանողին, քան իմաստալի պարտությունը:Քանի որ ավելի շատ սովորում են պարտություններից և սխալներից: Իսկ հաղթանակները քիչ բան են սովորեցնում՛՛, - սա Gazzetta dello Sport-ի վերլուծաբան Լուիջի Գարլանդոյի մեկնաբանությունն է Ինտերի Ռոմայից կրած պարտությանը: Նրա խոսքերով ''Մասնագետ'' Զեմանը դաս տվեց ''Ուսանող'' Ստրամաչչիոնիին:
՛՛Զեմանի առաջին դասը հոգեբանականն էր: Ստրամաչչիոնիի համար սա առաջին մեծ խաղն էր և առաջին իրական փորձությունը ՛՛նոր՛՛ Ինտերի համար, ՛՛իր՛՛ Ռոմայի դեմ և միանգամայն հասկանալի էմոցիաներով: Այնուհետև Զեմանը խորացրեց երիտասարդ գործընկերոջ անվստահությունը՝ ընդգծելով նրա սահմանափակ փորձը՛՛ , - գրում է Գարլանդոն: