Ինտերի պաշտոնական կայքը հաստատեց այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր երկուշաբթի օրը կմեկնեն ԱՄՆ, մասնակցելու Guinness International Champions Cup-ին և Ռեալի հետ ընկերական հանդիպմանը: Ցուցակը նույնն է, ինչ ներկայացվել էր նախնական հայտի մեջ, սակայն , ինչպես գրում է պաշտոնական կայքը, Խավիեր Զանետտին, Դիեգո Միլիտոն և Մատեո Կովաչիչը նույնպես կմեկնեն, որպեսզի թիմի կողքին լինեն և կմարզվեն թիմի հետ: Հայտը վերջնական չէ և կարող է փոփոխվել: