Հնարավոր է մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել երեք մրցաշարերում... Ինտերը ապացուցեց դա: Այս տարի Ինտերի երիտասարդական հավաքականները փայլուն հանդես եկան` Պրիմավերան նվաճեց Սկուդետտո, մյուս երիտասարդական թիմը` Բերրետտին նույնպես դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ այսօր Ջիովանիսիմի Նասիոնալին նվաճեց ևս մեկ Սկուդետտո: Սալվատորե Չերոնեի սաները, որոնք բոլորը 1997 թվականի ծնված են, միայն երկուսն են 98-ին ծնված /14 և 15 տարեկանները/ եզրափակչում արժանի հաղթանակ տարան Նապոլիի նկատմամբ`4-1 հաշվով: Ներաձուրրիի այս տարիքային խմբի համար սա վեցերորդ տիտղոսն էր, իսկ Ջիովանիսսիմիի մակարդակով Ինտերը այն թիմն է, որ 1984 թվականից մինչ այսօր ամենաշատ սկուդետտոներն է նվաճել: