ՖԻՖԱ-ի գործակալ Դիեգո Տավանոն հայտարարել է, որ հարձակվող Բոյան Կրկիչը երջանիկ է "Ռոմայում":
"Հետաքրքրություն կար մի քանի ակումբների կողմից, սակայն Բոյանը հայտարարեց, որ երջանիկ է և ցանկանում է մնալ ակումբում: Այս մրցաշրջանը նրա համար կարող է շատ կարևոր լինել: Նա պատրաստ է խաղալ "Ռոմայի" համար և նա լուրջ է տրամադրված: "Ռոման" և Կրկիչը ունեն ամեն նախապայման լավ հանդես գալու համար:"
"Ցանկանու՞մ էր արդյոք նրան գնել "Ինտերը": Ո'չ այդ խոսակցությունները զուտ բամբասանքներ էին: