Գլխավոր էջ » 2013 Նոյեմբեր 26 » Գուարին. Հասկանում եմ, որ բավարար արդյունավետ չեմ
01:37 Գուարին. Հասկանում եմ, որ բավարար արդյունավետ չեմ |
Ինտերի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը հարցազրույց է տվել Բոլոնիայի դեմ խաղից հետո: «Շատ եմ ցավում, քանի որ մենք շատ լավ խաղացինք: Մենք պետք է հաղթեինք, սակայն հաջողությունը մեր կողմը չէր: Հաղթանակը շատ լավ արդյունք կլիներ, քանի որ մենք հնարավորություն ունեինք բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Մենք կշարունակենք մեր ճանապարհը: Այսպիսի հանդիպումներում կարևոր է նաև չպարտվելը»: Որքանո՞վ է կարևոր Ձեզ համար Մացցարիի վստահությունը.«Միշտ կարևոր է զգալ մարզչի, ակումբի և երկրպագուների վստահությունը: Այսօր ես պարտավոր էի գոլի հեղինակ դառնալ, քանի որ թիմն ամեն ինչ արել էր դրա համար, բայց ես հանգիստ եմ, ես կշարունակեմ աշխատել և հասանելի լինել թիմի համար: Գոլերն անպայման կգան»: Դուք խաղում եք Պալասիոյի ետևում.«Ես ինձ լավ եմ զգում այդ խաղային դիրքում, ես ազատ եմ իմ տեղաշարժերում, շարժվում եմ հարձակման գծի ամբողջ երկայնքով, խաղում եմ այնտեղ, որտեղ ազատ գոտի եմ գտնում: Զգում եմ, որ ճիշտ ճանապարհին եմ, սակայն այս դերը ենթադրում է նաև, որ ես պետք է գոլի հեղինակ դառնամ: Այժմ ես ինքս հասկանում եմ, որ բավարար արդյունավետ չեմ, սակայն ես հանգիստ եմ»: Այսօր Դուք փորձեցիք գոլ խփել 65 մետրից.«Այդպիսի դեպքերում ես միշտ փորձում եմ հարվածել: Դարպասապահը շատ էր դուրս եկել դարպասից, և ես փորձեցի հարվածել գոլերին»: Աղբյուր` Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | ||
|