Corriere Dello Sport-ի էջերում ներկայացվել է Ֆրեդի Գուարինի հարցազրույցը: Կիսապաշտպանը ակումբ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆրեդի, դուք գիտեիՙք, որ չեք խաղա Պարմայի դեմ.
"Ոչ: Ես կարծում եմ, որ մենք շատ լավ խաղացողներ ունենք և կարևոր չէ, թե ով դուրս կգա խաղադաշտ":
Սպասուՙմ էիք, որ կպարտվեք չորեքշաբթի օրը.
"Ոչ, և ցավում եմ դրա համար: Մեզ այդ խաղում անհրաժեշտ էր երեք միավոր: Այս երկու օրերի ընթացքում մենք մտածում ենք միայն դերբիում հաղթելու մասին":
Երրորդ հորիզոնականն արդեն ստվերուՙմ է.
"Մեր մոտ դեռ չի մարել հույսերը: Հիմա մեր նպատակն է մոտակա երկու հանդիպումներում վաստակել վեց միավոր: Դրանից հետո կտեսնենք":
Դու պատրաՙստ ես դերբիին.
"100 տոկոսով: Անցաց տուրում ես մարզվում էի, սակայն չկարողացա օգնել ակումբին, քանի որ ներկա պահին բաց եմ տողել երկու հանդիպում անընդմեջ երկար ընդմիջումից հետո: Ժամանակն է վերադառնալու, և ես ցանկանում եմ օգնել ակումբին այս մեծ խաղում":
Ինչպեՙս եք մոտենում Միլանի հետ հանդիպմանը.
"Հակամարտությունը նույնպես շատ կարևոր է: Շատ հաճելի կլինի խաղալ, սակայն նպատակը հաղթելն է":
Միլանը կփորձի արավելություն ունենալ, քանի որ, նրանք դեռ պայքարում են սկուդետտոյի համար:
"Մենք հոյակապ ակումբ ունենք, և մենք քիչ չենք: Twitter-ի այցելուները ինձ ստիպեցին հասկանալ, թե ինչքան կարևոր է այս հանդիպումը, և նրանք խնդրեցին ինձ հաղթել: Ես չեմ ցանկանում հիասթափեսնել նրանց:
Կապ պահպանուՙմ եք Մարիո Ցեպեսոի հետ.
"Այո, ես նրա հետ հաճախակի եմ շփվում: Մարիոն և Կորդոբան մարդիկ են, որոնց ես ճանաչում եմ երկար տարիներ, և նրանք ինձ շատ են օգնել, երբ ես տեղափոխվում էի Միլան":
|