Ինչպես հայտնում են իտալական Gazzetta dello Sport և Tuttosport պարբերականները, արդեն կասկած չկա, որ Ֆրեդի Գուարինը հունվարին կտեղափոխվի Անգլիայի Պրեմիեր Լիգա, սակայն ոչինչ դեռ պաշտոնական չէ: Համաձայն աղբյուրների, Ինտերը և Չելսին համաձայնության են եկել կոլումբիացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, որի գումարը կկազմի մոտ 18 միլլիոն եվրո: Չելսին առաջարկում էր 15 մլն, իսկ Ինտերը ցանկանում էր նրա համար ստանալ 20 մլն, կողմերը գտել են համաձայնության միջին գինը: