Իտալիայի սպորտային դատավոր Ջանպաոլո Տոսելն, այնուամենայնիվ, պատճառ գտավ Ինտերի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին որակազրկելու համար:
Գուարինը Լացիոյի դեմ խաղի վերջին վայրկյաններին դիմել է հանդիպման գլխավոր մրցավարի օգնականին, այն բանից հետո երբ մրցակցի պաշտպանը նրա նկատմամբ խախտել էր կանոնները: Մրցավարի օգնականն այդ մասին մանրամասն զեկույց է ներկայացրել, ինչի հետևանքով կոլումբիացի ֆուտբոլիստը մեկ խաղով որակազրկվել է և տուգանվել 5000 եվրոյով: Որակազրկման պատճառն այսպես է ներկայացվում` '' հանդիպման վերջում, մրցավարի օգնականի հասցեին ագրեսիվ և վախեցնող վերաբերմունքի համար, որից հետո իր ակումբի տնօրենների ուղեկցությամբ լքել է խաղադաշտը, խախտումը նկատել է լրացուցիչ մրցավարը'':
Անտոնիա Կասսանոյի 2 խաղով որակազրկումից հետո սա երկրորդ կասկածելի որակազրկումն է, և հերթական չափազանց խիստ պատիժն Ինտերի խաղացողների նկատմամբ: Հիշեցնենք, որ այս պահին Ինտերի կազմում Գուարինը լավագույն լավագույն մարզավիճակն ունի և ստիպված կլինի բաց թողնել 2012-ի վերջին հանդիպումը` Ջենովայի դեմ:
ara lav es ov en sranc uje zzvcnum en,,, ov sksuma lav xaxal u tim@ araj tanel vorakazarkum en,,, asuma vaxacrela et incha arel vor tenc vaxecel u boxoqvela eti?