Այսօր Պինցոլոյում տեղի կունենա Կամպանյարոյի և Անդրեոլլիի պաշտոնական շնորհանդեսը: Երկուսն էլ ընտրել են մարզաշապիկների համարները: Իտալացին կկրի 6 համարի մարզաշապիկը, որը կրում էր Սիլվեստրեն, իսկ արգենտինացին ընտրել է 14 համարը, որը անցած մրցաշրջանում Գուարինն էր կրում:
Կամպանյարոն շատ էր ցանկանում կրել նույն համարի մարզաշապիկը, որ նրան հաջողություն էր բերել, իսկ Գուարոն դեմ չէ փոխել այն: Կոլումբիացին ընտրել է 13 համարը, որը մինչ այդ կրել է Մայկոնը: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: