Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 29 » Guinness Միջազգային մրցաշար. Ինտերի առաջին մրցակիցը Չելսին է
00:24
Guinness Միջազգային մրցաշար. Ինտերի առաջին մրցակիցը Չելսին է

Այսօր պաշտոնապես հայտարարվել է Guinness International Champions Cup միջազգային հեղինակավոր մրցաշարի կայացման ժամկետները և մասնակցող թիմերը: Միջազգային մրցաշարին այս տարի կմասնակցեն Ինտերը, Միլանը, Չելսին, Յուվենթուսը, Էվերտոնը, Լոս Անջելես Գալաքսին, Ռեալ Մադրիդը և Վալենսիան: Մրցաշարը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը:

Մրցաշարի ձևանչափն այսպիսինն է` ութ թիմերը կբաժանվեն երկու խմբերի` 4-ական թիմերով յուրաքանչյուրում (Արևելք և Արևմուտք) և կմրցեն իրենց խմբերում: Արևմտյան խումբը հանդիպումները կանցկացնի Լոս Անջելոսում, Սան Ֆրանցիսկոյում և Ֆենիկսում: Արևելյան խումբը կհիմնվի Նյու Յորքում և Ինդիանապոլիսում, իսկ առաջին խաղը այս խմբում տեղի կունենա Եվրոպայում` Վալենսիան կհանդիպի Միլանի հետ, հանդիպումը տեղի կունենա ''Մեստալյա'' մարզադաշտում հուլիսի 27-ին:

Ինտերն իր առաջին հանդիպումը կանցկացնի Չելսիի դեմ, այն տեղի կունենա Ինդիանապոլիսի ''Լուկաս Օյլ'' մարզադաշտում, օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով 20:00-ին (4:00 Եր.): Ինտերի երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 4-ին, Իսթ Ռուտերֆորդի "MetLife Stadium"-ում, 18:30 տեղական ժամանակով (2:30 Եր):

Խմբային փուլից հետո Արևելքի և Արևմուտքի ուժեղագույն թիմերը կհանդիպեն եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայամիում օգոստոսի 6-ին և 7-ին: Եզրափակիչը կանցկացվի Մայամիի ''Sun Life'' մարզադաշտում:

Inter.it
Կատեգորիա: Հանդիպումներ | Դիտումներ: 918 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (30.05.2013 03:26) [Материал]
Mourinho brnvi laugh lav xaxer en bayc linelu hetaqrqrutyamb knayenq

1 JuveMilanZerotituli   (30.05.2013 01:35) [Материал]
hetaqrqira shat Mourinhoi verabermunq@ Interin vonc klini....arden haytni en xmberi tmer?

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz