Համաձայն Ջանլուկա Դի Մարցոյի հայտնած տեղեկությունների, Մյունխենի Բավարիայի նորանշանակ մարզիչ Պեպ Գվարդիոլան Ինտերի նախկին մարզիչ Անդրեա Ստրամաչչիոնիին հրավիրել է գերմանակն թիմի մարզական ճամբար: Եվրոպայի չեմպիոնը այսօր ժամանել է Ռիվա դել Գարդա, որտեղ հուլիսի 9-ին ընկերական խաղ պետք է անցկացնի Բրեշիայի հետ: Ստրամաչչիոնին հրավիրվել է որպես մարզչի օգնական և կմասնակցի Բավարիայի մարզումներին այսօրվանից սկսած մինչ խաղի օրը: