Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 16 » Հանդանովիչ ''Արդեն մտածում էի տասնմեկմետրանոցների մասին''
14:57
Հանդանովիչ ''Արդեն մտածում էի տասնմեկմետրանոցների մասին''

Սամիր Հանդանովիչը երեկոյի հերոսներից մեկն էր, նրա ֆանտաստիկ սեյվերը որոշիչ եղան և թույլ տվեցին Ինտերին ապահովել իր տեղը Իտալիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլում: Խաղից հետո Inter Channel-ի լրագրողներy Հանդանովիչին հարցրեցին, թե որքան լավ էին իր սեյվերը.

''Ես դեռ պետք է նորից դիտեմ դրանք, բայց ամեն դեպքում կարևորը հաջորդ փուլ դուրս գալն էր: Ես արդեն մտածում էի 11-մետրանոց հարվածների մասին, բայց շատ գոհ եմ այս հաղթանակով: Դա հեշտ չէր, քանի որ Բոլոնյան հիանալի խաղ ցուցադրեց: Այժմ մենք ցույց կտանք մեր լավագույն խաղը կիսաեզրափակչում: Մենք պարզապես պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Վաղվանից մենք կսկսենք նախապատրաստվել Ռոմայի դեմ խաղին'':

Ներաձուրրիի դարպասապահին հարցրեցին նաև Բոլոնյայի հարձակվողական ուժի մասին.

''Սպասվում էր, որ ավելի փակ կլինեն թիմերը, քանի որ Գավաթի խաղերն այսպիսինն են: Մենք` դարպասապահներս, այստեղ պետք է աշխատենք ավելի շատ, քան առաջնության խաղերում'':

inter.it
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1034 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (16.01.2013 16:34) [Материал]
Handan hrashqner er gorcum))) indz Cesarin er hishacnum))) hetaqrqir@ ena vor Handai demqi artahaytutyun@ vabshe chi poxvum laugh apri Handan

2 Adriano   (16.01.2013 16:12) [Материал]
Xandanovic@ evropayi amenalav vratarna(casillas jan chnexanas v )

1 ashxen91   (16.01.2013 16:03) [Материал]
Handan iroq anhavanakan saver er anum ereg, tenc sharunaki, yes es hamozvac em vor gorcy penalnerin hasner inqy hastat kprker mez yes

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz