Այսօր Սամիր Հանդանովիչը Անդրեա Ստրամաչչիոնիի հետ միասին մասնակցեց Ինտեր-Ռուբին խաղից առաջ կայացած մամլո-ասուլիսին:
Ինչպես մարզչին, այնպես էլ Ներաձուրրիի դարպասապահին խնդրեցին մեկնաբանել այն փաստը, որ Ինտերն այս մրցաշրջանում ''Ջուզեպպե Մեացցա'' մարզադաշտում դեռ հաղթանակ չի տարել.
''Այո, դա այն է ինչ մինչ այժմ տեղի է ունեցել, բայց դեռ շատ շուտ է եզրակացնելու համար, որ մենք ավելի լավ ենք հանդես գալիս դրսում, քան տանը: Եթե ցանկանում ենք հաջող հանդես գալ լիգայում, ապա պետք է միավորներ վաստակենք նաև տանը` հատկապես տանը'':
Ինս ակյն հարցին, թե արդյո՞ք Ինտերում ավելի դժվար է, քան Ուդինեզեյում, սլովենացին հանգիստ պատասխանեց.
''Ես ոչ մի ճնշում չեմ զգում Ինտերում գտնվելով: Ես պարզապես ուրախ եմ'', - այունհետև ավելացրեց,- ''Մենք պետք է շատ զգույշ լինենք վաղը, այլապես կարող ենք խնդիրներ ունենալ: Սակայն մենք մինշ պետք է ձգտենք ավելի բարձրի, չէ որ մենք Ինտերն ենք'':
inter.it
|
Դիտումներ: 848 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/14 |